Չինաստանը ներկայացրել է 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալների դիզայնը
Պեկինում անցկացվող 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն երեքշաբթի օրը ներկայացրել է օլիմպիական և պարալիմպիկ մեդալների դիզայնը։
Մեդալների դիմերեսին փորագրված է օլիմպիական հինգ օղակների տարբերանշանը, իսկ շուրջը՝ խաղերի ամբողջական անվանումը անգլերենով։ Մեդալների հետևի կենտրոնում փորագրված է խաղերի զինանշանը, ինչպես նաև Պեկին 2022-ի ձմեռային օլիմպիական խաղերի ամբողջական անվանումը չինարեն լեզվով։ Հետևի մասում նույնպես զարդարված է շրջանակներով, որոնց վրա գտնվում է 24 կետ, որոնք էլ խորհրդանշում են «անվերջ աստղային երկինք» և «ներդաշնակություն մարդու և բնության միջև»։
Մեդալի տուփը պատրաստված է բամբուկից՝ «ընդգծելով չինական մշակույթի առանձնահատկությունները և համահունչ է կայուն օլիմպիական խաղերի հայեցակարգին», նշել են կազմակերպիչները:
Փետրվարի 4-20-ը Պեկինում կանցկացվեն XXIV ձմեռային օլիմպիական խաղերը, մարտի 4-13-ը՝ պարալիմպիկ խաղերը։ Չինաստանի մայրաքաղաքն ընտրվել է 2015 թվականի հուլիսի 31-ին Կուալա Լումպուրում ՄՕԿ-ի նստաշրջանում Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար: Պեկինը կլինի առաջին քաղաքը, որը կհյուրընկալի և՛ ամառային, և՛ ձմեռային խաղերը։ Ամառային Օլիմպիական խաղերն անցկացվել են Չինաստանի մայրաքաղաքում 2008թ.։
27 Հոկտեմբեր, 2021 16:12
683
Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
13 Ապրիլ, 2026 10:31
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
10 Ապրիլ, 2026 21:30
Ձմեռային Օլիմպիական խաղեր․ այսօր ունենք մեկ մասնակից
13 Փետրվար, 2026 16:34
Ձմեռային Օլիմպիական խաղեր․ այսօր ունենք մեկ մասնակից
13 Փետրվար, 2026 16:34
Ձմեռային օլիմպիական խաղեր. Հայաստանի առաջին ներկայացուցիչները սկսել են պայքարը
09 Փետրվար, 2026 15:44
Հայաստանը Ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր ունի մեկ ներկայացուցիչ
08 Փետրվար, 2026 11:17
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղեր. եզրափակիչը՝ ապրիլի 18-ին
13 Ապրիլ, 2026 13:42
Կառավարությունը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեին կառուցապատման իրավունքով տարածք տրամադրեց (տեսանյութ)
09 Ապրիլ, 2026 12:56
Ձմեռային Օլիմպիական խաղեր․ այսօր ունենք մեկ մասնակից
13 Փետրվար, 2026 16:34