110/35/10 կՎ «Ստեփանակերտ» ենթակայանում վերակառուցման և վերազինման աշխատանքներ կատարելու նպատակով՝ ս.թ. հոկտեմբերի 28-ին Արցախում էլեկտրաէներգիայի մասնակի անջատումներ կլինեն:

Այս մասին տեղեկացրեցին «Արցախէներգո» ՓԲԸ-ից՝ մանրամասնելով, որ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:00-ից - 17:00-ն, անջատվելու է 35/10 կՎ    «Ստեփանակերտ» ենթակայանը և 35 կՎ «Բերդ» օդային գիծը, հոսանքազրկելով՝ Ստեփանակերտ քաղաքի Մարտունի , Կնունյացների , Մետաքսագործների, Պուշկինի, Նեյմանի, Չաուշի, Զորգե, Շիրազի, Ենիկալոպովի, Փետրվարի 20, Գայի, Գ.Նժդեհի 1-68, Ն.Ստեփանյան 23, Ա.Խաչատրյան, Ամիրյան, Շ.Դանիելյան, Սպանդարյան, Տերտերյան, Մ.Շահինյան, Բեգզադյան, Հովհաննիսյան 2-25,Առաքելյան, Բարխուդարյան, Նոր Զորգե, Սարի լանջ, Սարի թաղ, Թումանյան, Հակոբյան 1-13, Մանուկյան փողոցի կենտ համարի շենքերը, սեփական տները և 120,120ա, 120բ,2,4, Տ.Մեծի սեփական տները և 37 շենքը, Կամո, Տեր-Գաբրիելյան, Բարեպաշտի, Արեշ, Արցախի և ՌՀԿ (РТС) թաղամասերը: Ինչպես նաև հոսանքազրկվելու է Ասկերանի շրջանը՝  բացառությամբ Շոշ, Քարաշեն (Դաշուշեն), Մխիթարաշեն,Կարմիր գյուղ, Խաչմաչ, Սարուշեն համայնքների:

737