Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:35-ի սահմաններում  ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն, որ  Դավիթաշեն 3-րդ թաղամասի 6/2  շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:  

Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել է նաև  թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:  

Հրշեջները մարել են նշված շենքի  7-րդ բնակարանում առաջացած հրդեհը: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները:  

 Օպերատիվորեն ժամանել են նաև  «Գազրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցներն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:  Տեղում պարզվել է, որ հրդեհը ոչ գազից է, ոչ էլ հոսանքից: Հրշեջ-փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարել է  7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխի պետ Ավդալյանը:

 Լրացուցիչ ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ֆոտոլրագրողի  հետ զրույցում մի քանի քաղաքացիներ ասում էին, որ այդ բնակարանը 20 տարուց ավելի օգտագործվում է Ալվարդ Մանուկյանի կողմից ու հիմա Դավիթաշենի թաղապետարանի ինչ-որ պաշտոնյա երևի աչք է դրել այդ տարածքի վրա ու փորձում է այդ կնոջից բնակարանի ահագին հատված «խլել»:

«Բայց  ո՞վ է տեսել 21-րդ դարում  պաշտոնյան նման վերաբերմունք ցուցաբերի տարեց կնոջ նկատմամբ: Տիկին Ալվարդը բազմիցս դիմել է պատկան մարմիններին, որպեսզի խնդիրը լուծեն, բայց ամեն անգամ արժանացել է քար անտաբերության ու  հիմա կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբրև կինը այրել է բնակարանը, քանի որ թաղապետարանից եկել են, որպեսզի բնակարանի որոշ հատվածներ վերցվի»:

Ֆոտոլրագրողի  հետ զրույցում Ա. Մանուկյանը ասում էր. «Ոչ մի հրկիզում տեղի չի ունեցել:  Փոքրիկ գազօջախի վրա ճաշ եմ պատրաստելուց եղել, հետո մի պահ տանից դուրս եմ եկել ու մեկ էլ տեսնեմ, որ լուսամուտից ծուխ ա դուրս գալիս: Զանգել ենք ԱԻՆ, րոպեների ընթացքում հրշեջները եկել են:

Ճիշտ է, տան որոշ գույք այրվել է, բայց շնորհիվ հրշեջների՝  կրակի տարածման դեմ հնարավոր է եղել առնել: Հիմա գիշերելու եմ   բարեկամներիս տանը, մինչև տունը կարգի բերվի, բայց ամեն րոպե թաղապետարանից անկոչ հյուրի նման գալու են ու անհանգստացնեն ինձ»:

Հրշեջների կողմից հրդեհը մեկուսացվելուց հետո պարզվել է, որ  ամբողջությամբ այրվել է բնակարանի գույքը՝ մոտ 250 քմ, իսկ տվյալ հարկի մի քանի բնակարան միացված են իրար՝ որպես մեկ բնակարան: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների  հեթապահ խումբը, ովքեր օգնություն են ցուցաբերել Ա. Մանուկյանին: 

528