Մեսսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»
Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ չի բացառում ապագայում վերադառնա «Բարսելոնա»։
«Ոսկե գնդակի» վեցապատիկ հաղթող Մեսսին լքել է «Բարսելոնան» ամռանը պայմանագրի ավարտից հետո և կնքել 2+1 գործարք «Պարի Սեն Ժերմենի» հետ:
«Ես միշտ ասել եմ, որ կցանկանայի օգնել ակումբին, ինչը կարող է օգտակար լինել, օգնել ակումբին զարգանալ: Կցանկանայի մի օր դառնալ սպորտային տնօրեն,- 34-ամյա Մեսսիի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։- Չգիտեմ՝ դա կլինի «Բարսելոնայում», թե ոչ: Միգուցե այլ բան լինի։ Բայց եթե նման հնարավորություն լինի, ես կցանկանայի վերադառնալ և նպաստել այն ամենին, ինչ կարող եմ, քանի որ սա այն ակումբն է, որը ես սիրում եմ: Ես կցանկանայի, որ նրա հետ ամեն ինչ կարգին լինի, և նա շարունակի աճել և մնալ լավագույններից մեկն աշխարհում»:
Մեսսին «Բարսելոնայի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2004 թվականից։ «Կապույտ նռնաքարի» հետ արգենտինացին տասն անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում և յոթ անգամ նվաճել երկրի գավաթը, ինչպես նաև չորս անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում։
01 Նոյեմբեր, 2021 14:39
779
Ռոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին ԱԱ 2026 խաղից հետո
24 Հունիս, 2026 14:09
Մահացել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժոսպենը
23 Մարտ, 2026 12:49
Լիոնել Մեսսին ռեկորդային՝ 8-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակին»
31 Հոկտեմբեր, 2023 14:11
2007-ին Մեսսին լողացնում էր փոքրիկ Յամալին․ 19 տարի անց նրանք Մունդիալի եզրափակչում են՝ որպես մրցակիցներ
20 Հուլիս, 2026 00:28
Մեսսին մեր փառահեղ անցյալն է, իսկ հիմա Յամալի ժամանակն է. Լապորտա
19 Հուլիս, 2026 20:59
Նրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասին
16 Հուլիս, 2026 18:42
«Բարսելոնայի» նախկին խաղացողը կգլխավորի Մեքսիկայի հավաքականը
22 Ապրիլ, 2026 22:37
Հրապարակվել է «Ատլետիկո»-«Բարսելոնա» հանդիպման աղմկահարույց կարմիր քարտի չեղարկման VAR-ի ձայնագրությունը
06 Ապրիլ, 2026 15:31
Յամալի աշխատավարձը կարող է ռեկորդային աճ գրանցել
06 Ապրիլ, 2026 10:52
ՊՍԺ-ն պատրաստ է 150 միլիոն եվրո վճարել Խուլիան Ալվարեսի համար
13 Մայիս, 2026 16:23
ՊՍԺ-ի աստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
25 Փետրվար, 2026 16:17
ՊՍԺ-ի 3 ֆուտբոլիստ վնաuվածքի պատճառով մի քանի շաբաթ բացակայելու է խաղադաշտից
05 Նոյեմբեր, 2025 22:52