
Հայ հայտնիների երեխաներից շատերն այս տարի առաջին անգամ դպրոց են գնացել: Ձեզ ենք ներկայացնում հայ քաղաքական գործիչների, հաղորդավարների, դերասանների երեխաների սեպտեմբերյան ֆոտոշարքը:
Դերասաններ Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի որդին՝ Մոնթեն, այս տարի ևս առաջին անգամ դպրոց է գնացել:
«Առաջին օրը դպրոցում.🎈🎈🎈🎈🎈
Մոնթեն շատ ուրախ էր`չնայած ,որ ոչ մի նկարում չի ժպտում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Աստղիկ Ալավերդյանը:
«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի դուստրը՝ Արիանան, այս տարի առաջին անգամ դպրոց է գնացել: Արիանան Անանիա Շիրակացու ճեմարան է հաճախելու:
«Ահա և մենք:Ես երևի անհանգստանում էի ամենից շատ»,-իր ֆեյսբուքյան հրապարակմանը կից գրել է դերասանուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը:
Արմավիրի մարզի նախկին մարզպետ, ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական Գագիկ Միրիջանյանի դուստրը՝ Նատալին, նույնպես այս տարի առաջին անգամ դպրոց է գնացել: Նատալին հաճախելու է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց:
ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյանի դուստրն այս տարի առաջին դասարան կգնա:
«Բարի երթ դեպի դպրոցական ամենաքաղցր տարիներ։
Հանուն նրանց արժանապատիվ ու բարեկեցիկ ապագայի պարտավոր ենք անել ամեն բան»,-իր ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարին կից գրել է պատգամավորը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի որդին էլ է այս տարի առաջին անգամ դպրոց գնացել:
«Տղայիս այսօր հպարտությամբ և մեծ ակնկալիքներով ուղեկցեցի առաջին դասարան»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը:
Երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի ավագ որդին՝ Ռոբերտը, արդեն դպրոց կհաճախի:
«Շնորհավո՜ր սեպտեմբերի 1(4)»,-իր ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներին կից գրել է Լևոն Քոչարյանը: