Վրաստանում կորոնավիրուսով վարակված 7338 հղիից մահացել են 17-ը
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի զեկույցի համաձայն՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված հղիների ընդհանուր թիվը կազմել է 7338։
Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Հղիների շրջանում կորոնավիրուսի հետևանքով արձանագրվել է մահացության 17 դեպք, նրանցից ոչ մեկը պատվաստված չի եղել։ 2020 թվականին կորոնավիրուսով վարակված մեկ հղի է մահացել, իսկ 2021 թվականին՝ 16։
Ինչ վերաբերվում է հղիների շրջանում վարակման դեպքերին, 2020 թվականին գրանցվել է 3304, իսկ 2021-ին՝ 4034 դեպք։
Զեկույցի համաձայն՝ հղիների շրջանում Covid-19-ով վարակման դեպքերը գրանցվել են հիմնականում 35-39 տարիքի կանանց շրջանում, իսկ ըստ մարզերի վարակի ցուցանիշը բարձր է Քվեմո Քարթլիում, Շիդա Քարթլիում և Սամցխե-Ջավախեթիում։
06 Նոյեմբեր, 2021 15:54
725
Երկրաշարժ՝ Վրաստանում
28 Դեկտեմբեր, 2025 20:42
Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել
22 Մայիս, 2025 12:22
Վրաստանում ակցիայի մասնակիցները շարունակում են բողոքը Թբիլիսիի պետական համալսարանի մոտ
01 Դեկտեմբեր, 2024 11:15
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 մասնակից
17 Հոկտեմբեր, 2026 10:12
Վարչապետ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17 Հոկտեմբեր, 2026 10:06
Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը
17 Հոկտեմբեր, 2026 09:45
Ճամբարակի խաչմերուկում «Mercedes G» ավտոմեքենայում հայտնաբերվել է հղի կնոջ մարմին
22 Մայիս, 2026 10:18
Կոչ ենք անում հանրությանը չտրվել չհաստատված տեղեկատվության և հետևել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին. ԱՆ
08 Փետրվար, 2026 12:07
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար
07 Փետրվար, 2026 21:38