Կազանի բարձրագույն տանկային հրամանատարական դպրոցի ուսումնավարժարանում մեկնարկում են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն - 2021» համատեղ զորավարժությունները. դրանք կտեւեն մինչեւ նոյեմբերի 12-ը։ Գործնական գործողություններին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի զորամիավորումները, հայտնում է ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

«Անխախտելի եղբայրություն-2021» զորավարժությունների ընթացքում զորքերը կցուցադրեն ուժեղացված պատրաստությունը ՀԱՊԿ ուժերի մասշտաբով պահանջված թեմայի՝ հետկոնֆլիկտային կարգավորումների շրջանակում»,- նշել է զորավարժության ղեկավար, Կենտրոնական ԿՌՕ-ի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը։

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմշակեն խաղաղապահ օպերացիայի պլանավորումն ու անցկացումը, փախստականների ճամբարի կազմակերպման եւ այն պաշտպանելու, մարդասիրական բեռներով ավտոշարասյուների ուղեկցման եւ անցակետերում ծառայությանն ուղղված համատեղ գործողությունները: Զորավարժությունը կավարտվի սցենարով անօրինական զինված խմբավորումների կողմից բռնազավթված բնակավայրի արգելափակման մարտավարական դրվագով եւ դրանց «ոչնչացմամբ»։

 

889