Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդին ասել է, որ քննարկվում է Սիրիայի հարցով Աստանյան գործընթացի երաշխավոր երկրների՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան ԱԳ նախարարների հանդիպման անցկացման հնարավորությունը հաջորդ ամիս։
Թլեյբերդին ակնկալում է, որ բոլոր մասնակից երկրները կհաստատեն իրենց պատրաստակամությունը դեկտեմբերի կեսերին՝ նշելով, որ հրավերներն արդեն ուղարկվել են, ձևաչափը համաձայնեցված է, սակայն բանակցությունների օրակարգային հարցերը դեռ հաստատված չեն։
Մինչ այժմ տեղի է ունեցել Աստանայի ձևաչափով 16 միջազգային հանդիպում, որոնցից վերջինը կայացել է այս տարվա հուլիսին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, որտեղ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները հաստատել են իրենց հաստատակամությունը Սիրիայի ինքնիշխանության, անկախության, միասնության ու տարածքային ամբողջականության վերաբերյալ։