Սիրիական կարգավորման հարցում ավելի մեծ առաջընթաց կլիներ, եթե Անկարան կատարեր Մոսկվային տված իր խոստումները։ Այս մասին հայտարարել է Նուր-Սուլթանի բանակցություններում սիրիական պատվիրակությունը գլխավորող Սիրիայի փոխարտգործնախարար Այման Սուսանը։
«Մենք կարող էինք էլ ավելի կառուցողական արդյունքներ ստանալ, եթե Էրդողանի ռեժիմը կատարեր այն պարտավորությունները, որոնք նա տվել էր ռուսական կողմին»,- լրագրողներին ասել է սիրիացի դիվանագետը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Նուր-Սուլթանը սկսել է «Աստանայի» ձևաչափի բանակցությունները Սիրիայում կարգավորման շուրջ։ Խորհրդակցություններին, որոնք կտևեն երկու օր, մասնակցում են երաշխավոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունները, ինչպես նաև Սիրիայի կառավարությունը, սիրիական զինված ընդդիմությունը և ՄԱԿ-ը։