Վլադիմիր Պուտինը մասնակցել է արտաքին գործերի նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստին և դիվանագետների հետ քննարկել Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսի իրականացման արդիական հարցերը, ինչպես նաև ապագա անելիքները։
Նախագահը անդրադարձել է Սիրիայի խնդրին՝ նշելով, որ ռուսական դիվանագիտությունը պետք է շարունակի նպաստել Սիրիայում կարգավորմանը։
«Մեր անմիջական մասնակցությամբ հաջողվեց Սիրիայում կտրել միջազգային ահաբեկչությունը՝ կանխելով այդ պետության կազմաքանդումը: Այնուհետև Աստանայի ձևաչափի շրջանակներում Թուրքիայի և Իրանի հետ միասին սկսեցինք միջսիրիական կարգավորման գործընթացը։ ՄԱԿ-ի հովանու ներքո Ռուսական դիվանագիտությունը պետք է շարունակի նպաստել Սիրիայի և արաբական երկրների հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Պուտինը ՌԴ ԱԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստում։