«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը, հայտնում է կազմակերպության կայքը։
Հոկտեմբերին Սալահը մասնակցել է չորս խաղի, խփել հինգ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում (յուրաքանչյուր հանդիպմանը մեկական)։ 29-ամյա եգիպտացին հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ արտագնա խաղում (5-0): Սալահը չորրորդ անգամ է ճանաչվում Լիգայի ամսվա լավագույն խաղացող (նա առաջին անգամ է արժանանում մրցանակի 2018 թվականի մարտից հետո)։
Ամսվա մարզիչը գերմանացի «Չելսի»-ի Թոմաս Տուխելն է։ Լոնդոնյան ակումբը հոկտեմբերին չորս հաղթանակ տարավ՝ բաց թողնելով մեկ գնդակ և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 48-ամյա Տուխելի համար այս մրցանակը երկրորդն էր, առաջինընա նվաճել էր 2021 թվականի մարտին։