Քարնեգի կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը վերլուծել է Ստեփանակերտում Ալիևի ելույթը։

«Ամբողջությամբ կարդացեք Ալիևի երեկվա հաղթական ելույթը Ստեփանակերտում և զգույշ եղեք. դա զայրացած ելույթ է, որը խոսում է անցյալի սխալների մասին և ոչինչ չի ասում ապագայի կամ հաշտության մասին: Ձիթապտղի ճյուղեր չկան:

Խորեոգրաֆիան սա է շեշտում. նա կամուֆլյաժ համազգեստով եկավ Ստեփանակերտի դատարկ հրապարակ։ Ավելի ուշ Ալիևին նկարահանել են լքված փողոցներով միայնակ քայլելիս:

 Ընդգծենք, որ «Ադրբեջանի բոլոր բնակիչները փառաբանում են Ալլահին», «մենք»-ի մեջ չեն մտնում 3 շաբաթ առաջ փախած հայերը, և նրանց վերադառնալու կոչ չկա։

Սա շատ անձնական է հնչում, սկայն Ալիևը դեռ ուզում է հատուցել իր կարծիքով 17 տարվա նվաստացման համար, երբ հայերը գերիշխում էին: Սա ծաղր է Ադրբեջանի կողմից կալանավորված ղարաբաղցի հայերի առաջնորդների նկատմամբ, որոնք «կալանքի տակ թեյ են խմում» և այժմ «արդարության են սպասում»։

Դա նաև անձնական էր այն առումով, որ ելույթը համընկավ 2003 թվականին նախագահի պաշտոնում նրա առաջին երդմնակալության 20-ամյակի հետ: Միգուցե նույնիսկ սեպտեմբերյան ռազմական օպերացիան այս ամսաթվի հետ համընկավ։

Սա լավ բան չի հուշում, թե ինչ է լինելու Հայաստանի Հանրապետության համար։ Այստեղ ոչ մի նշան չկա այն բանի, թե ինչի կոչ են անում արևմտյան երկրները՝ Ալիևը պետք է սկսի Հայաստանին և Փաշինյանին վերաբերվել որպես գործընկերոջ, ոչ թե պարտված թշնամու։

Փոխարենը, դա հուշում է, որ Ալիևը դեռ հավատում է, որ լեգիտիմություն է ձեռք բերում հանրությունից՝ մոբիլիզացնելով հակահայկական տրամադրությունները: Սրանք հստակ նշաններ են, որ նա շարունակելու է սպառնալ հենց Հայաստանին»,- գրել է փորձագետը։

945