Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 114.5 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Ահարոն Մ-ի վարած Hovo մակնիշի և Երևանի բնակիչ՝ 35-ամյա Հայկ Հ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 32-ամյա Մելինա Ա-ն և 10-ամյա Ա. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվե;լ են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ամուսիններ են և նրանց երեխան 

1390