Վեց տարեկան երեխան հրազենային վնասվածք է ստացել ստամոքսի շրջանում քաղաքային ոստիկանության եւ հանցագործի միջև փոխհրաձգության ժամանակ, որը տեղի է ունեցել Տիխուանա քաղաքում գտնվող նրա տան մոտ, մահն արձանագրել են տեղական կլինիկայի բժիշկները:

 

 Միջազգային լրատվակններիի տեղեկությունը փոխանցում է News.am-ը: 

 

«Երբ կրակոցները լսեցի, դուրս վազեցի բակ եւ տեսա, թե ինչպես է որդիս պառկած այնտեղ. նա այնտեղ խաղում էր իր կրտսեր եղբոր հետ, երբ ես շրջեցի նրան եւ տեսա, որ նա վիրավոր է»,- Uniradio Informa-ին ասել է երեխայի մայրը` Մոնիկա Կառասկոն:

Աղբյուրի հաղորդած տեղեկության համաձայն` ոստիկանության աշխատակիցները տուժած երեխային տեղափոխել են մոտակա մասնավոր կլինիկա, սակայն նրան չեն կարողացել փրկել:

Հաղորդվում է, որ  ողբերգությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իրավախախտը կողոպտել է խանութը եւ փորձել թաքնվել ոստիկանությունից տղայի տան հարեւանությամբ գտնվող տարածքում` կրակ բացելով նրանց ուղղությամբ: Տարբեր վարկածների համաձայն` գնդակը կարող էր արձակվել ինչպես փոխհրաձգության արդյունքում մահացած հանցագործի, այնպես էլ Տիխուանայի քաղաքային ոստիկանության աշխատակիցների կողմից:

 

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

1336