
Իշխանության հակառակորդ քաղաքական ուժերը դատական հայց են ներկայացրել դիմակ չդնելու համար տուգանքի որոշումը չեղյալ համարելու:
Ըստ նրանց` պարետի որոշումն իրավական չէ, քաղաքացիները տուգանքը չպետք է վճարեն:
Վարչապետը երեկ ասել է` եթե անգամ պարզվի, որ դիմակներ դնելն անարդյունավետ է, կառավարությունը գումարները չի վերադարձնելու, քանի որ դրանք մուտք են արվում բյուջե, հետ են վերադառնում քաղաքացիներին:
Araratnews.am-ը գրավոր հարցում էր ուղարկել կառավարություն` տեղեկանալու, թե մտավախություն չունե՞ն, որ դատարանը կբավարարի տուգանք չվճարելու հայցը:
Ի պատասխան մեր հարցմանը՝ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը տեղեկացնում է՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը սահմանել է պարետի իրավասությունը:
Ինչ վերաբերում է դատական հայցին, Ավինյանի գրասենյակը հիշեցնում է` յուրաքանչյուր քաղաքացի ազատ է, իրավունք ունի դիմել դատարան:
Սոնա Դավթյան