Աշխարհում մոտ  3 միլիոն բուժաշխատող վարակվել է COVID-19-ով, ինչը գրանցված 30 մլն դեպքերի 10%-ն է: Սա բուժքույրերի միջազգային խորհրդի ներկայացրած ուսումնասիրությունն է, որը տարբեր երկրների կառավարություններից պահանջում է ոլորտում ապահովել ավելի ուժեղ անվտանգություն: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Բացի այդ, զեկույցում նշվում է, որ 44 երկրում առնվազն հազար բուժակ և բուժքույր է մահացել, սակայն այդ թիվը կարող է շատ ավելին լինել բազմաթիվ առողջապահական ցանցերում տվյալների բացակայության պատճառով:

Նշված կազմակերպությունը, որը համակարգում է որորտի մասնագետների տարբեր կազմակերպություններից, ուսումնասիրել է համաճարակի ընթացքում ոլորտի հիմնական խնդիրները: Ըստ ուսումնասիրության՝ շատ կառավարություններ առաջնահերթություն չեն տալիս բուժաշխատողների անվտանգությանը COVID-19-ի դեմ պայքարում:

Մասնավորապես, շատ երկրներում նկատվել են առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում վարակակիրների վերաբերյալ տվյալների բացակայության դեպքեր, պաշտպանական սարքավորումներ, ախտորոշիչ թեստեր ձեռք բերելու դժվարություններ:

Հիվանդությունների միջազգային խորհուրդը դատապարտում է բուժաշխատողների նկատմամբ խտրականության կամ հարձակման դեպքերը:

Զեկույցում ներառվել են նաև լուսանկարներ, թե ինչպես են բուժքույրերը և այլ առողջապահական աշխատողներ դեռևս ենթարկվում COVID-19-ի ռիսկերին:

223