Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը Նիկոլ Փաշինյանի` նոյեմբերի 23-ի հարցուպատասխանից առանձնացնում է մի քանի կարևոր կետեր։ Պատերազմից մեկ տարի անց Փաշինյանը հայտարարում է, թե մեղադրում է իրեն, որ քաղաքական խիզախություն չի ցուցաբերել և ժողովրին «շոկային ճշմարտություններ» չի ասել․ «Եթե իմանայինք՝ ամեն ինչ այսպես էր լինելու, գուցե ավելի ճիշտ կլիներ գալ ու ասել՝ ժողովուրդ, մենք պետք է պայքարից հրաժարվենք»։ Անտինյանի խոսքով՝ 2018-ին նոր թիմը, չունենալով այդքան ինֆորմացիա, չլինելով հմուտ, չի գնացել այդ ճանապարհով, բաց է թողել պահը։ Բացի այդ, ասում է՝ պետք է հաշվի առնել հարցի լուծման աշխարհաքաղաքական բավարար միջավայր արդյոք կար 2018-ին։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, նշում է․ «Փողոցում այս պայքարողները կարող են օգնել միայն Ադրբեջանին»։

1391