Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատման աշխատանքներ՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում
Սուբվենցիոն ծրագրով Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում:
Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանն այցելել է շինհրապարակ՝ իրականացվող աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:
Ասֆալտապատվել են համայնքի երեք կենտրոնական՝ Արագածի, Մաշտոցի և Արարատյան փողոցները, մանկապարտեզ տանող հողային ճանապարհը և դպրոցին հարակից փողոցի մայթը:
Ծրագրի արժեքը 22 մլն դրամ է, որի 30%-ը ՀՀ Կառավարությունն է համաֆինանսավորելու, 70%-ը կներդնի համայնքը:
Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ Կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:
25 Նոյեմբեր, 2021 17:01
333
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
18 Հուլիս, 2026 12:57
Արագածոտն բնակավայրում Կառավարության աջակցությամբ մասնավորի կողմից հիմնվել է դեղձի և կեռասի 10 հա ինտենսիվ այգի
22 Ապրիլ, 2026 13:28
Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում
07 Ապրիլ, 2026 14:18