«Մի քիչ տարակուսելի է այդ օրենքը: Ավագանու անդամի աշխատանքը հասարակական հիմունքով է»,- Araratnews.am-ին ասաց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը:

Հիշեցնենք՝ խորհրդարանը ցանկանում է հայտարարագրել  ավագանու անդամի եկամուտները: 

Խմբակցության ղեկավարը կարծում է՝ որոշակի խնդիր կա: Եթե ավագանու անդամը  մասնավոր  ոլորտում է աշխատում, եկամուտների հայտարարագրման գործընթացում գուցե կոմերցիոն գաղտնիք լինի: «Որոշ ընկերություններ անգամ իրենց աշխատակիցներից պահանջում են եկամուտների չբացահայտման փաստաթուղթ: Իսկ այս դեպքում խնդիր է առաջանում»,-  մանրամասնեց Սուրեն Էյրամջյանը:

Նրա  կարծիքով՝ խորհրդարանի այս առաջարկի նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է: «Սակայն ավագանու անդամը կարող է որեւէ պաշտոն չզբաղեցնել, բայց իր անձնական կապերով թաթախվել կոռուպցիայի մեջ»,- կարծում է  Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը:

Տեղեկացնենք, որ ավագանու մի անդամ եւս կողմ չէ խորհրդարանի այս առաջարկին, քանի որ ավագանու աշխատանքը պետբյուջեից չի վճարվում: 

Սոնա Դավթյան

813