
Մոսկվան չի կարող բացառել, որ Կիևը կդիմի ռազմական արկածախնդրության, և անհրաժեշտ կլինի քայլեր ձեռնարկել անվտանգության ապահովման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք պարզապես իրավունք չունենք բացառելու, որ Կիևյան ռեժիմը կգնա ռազմական արկածախնդրության: Այս ամենը անմիջական վտանգ է ստեղծում Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար: Այս մասին նոյեմբերի 18-ին մեր նախարարության ընդլայնված կոլեգիայում խոսել է ՌԴ նախագահը՝ ընդգծելով, որ մեզ հակամարտություններ պետք չեն, բայց եթե Արևմուտքը չի կարողանում հետ պահել Ուկրաինային, այլ, ընդհակառակը, խրախուսում է, իհարկե, մենք կընդունենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հուսալի անվտանգություն ապահովելու համար»,- ասել է Լավրովը Բրազիլիայի արտգործնախարար Կառլոս Ալբերտո Ֆրանկո Ֆրանկայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։