Ֆրանսիայում ստեղծված Լույս ասոցիացիան, որը նախագահում է հայազգի անվանի սրտային վիրաբույժ՝ Լևոն Խաչատրյանը, ծնունդ առավ հետպատերազմյան շրջանում եւ կարճ ժամանակում համախմբեց իր շուրջը աշխարհասփյուռ բժիշկների, անվանի պետական գործիչների տարբեր բնագավառներից։
Իսկ ասոցիացիայիի նպատակը մեկն է` աջակցել և համախմբել պատերազմից հետո վիրավոր զինվորների, ցուցաբերել հայ- ֆրանսիացի բժիշկների հետ համատեղ բուժօգնություն։ Նկատենք, որ ասոցիացիայում ընդգրկված է Ֆրանսիայի անվանի քաղաքական գործիչ Անն Իդալգոն:
Araratnews.am- ին հայտնի դարձավ, որ Լույս ասոցիացիայի կոմունիկացիոն պատասխանատու է նշանակվել Հայաստանում ասոցիացիայի ներկայացուցիչ Ամալյա Գևորգյանը, ով և՛ պատերազմական, և՛ հետպատերազմական շրջանում ջանք ու եռանդ չի խնայել զինվորների հետ աշխատանքում։
Ամալյա Գեւորգյանը մինչ այդ զբաղեցնում էր «Իզմիրլյան» ԲԿ-ի մամուլի պատասխանատուի պաշտոնը, որը կատարել է արժանապատվորեն: