Դեկտեմբերի 1-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Նշվել է, որ 2020 թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել օրենսգրքով սահմանված տրանսֆերային գնագոյացման կարգավորումները, սակայն բացակայում են անհրաժեշտ հարկային վարչարարություն իրականացնելու համար համապատասխան օրենսդրական հիմքերը: Նախագծի նպատակն է արդեն սահմանված կարգավորումները համապատասխանեցնել միջազգային մոտեցումներին, ինչպես նաև սահմանել հարկային հսկողություն իրականացնելու ընթացակարգերը:

ՊԵԿ նախագահը նաև տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո օրինագծում նախատեսվում են նոր փոփոխություններ:

Մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն ու հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն առաջարկել են հետաձգել հարցի քննարկումը, ինչին համաձայնել է հիմնական զեկուցողը:

Օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով:

212