ԵՊԲՀ-ն շուրջ 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ է շահել, ինչի արդյունքում կդառնա տարածաշրջանում եզակի «Ծովաձի»՝ Seahorse սարքավորման շահառու: Ձեռք բերելով այս սարքը Հայաստանը կդառնա Ռուսաստանից հետո ԱՊՀ երկրորդ պետությունը, որտեղ առկա է նմանատիպ սարք:

ԵՊԲՀ նեյրոգիտության լաբորատորիայի կողմից ներկայացված հայտով ձեռք կբերվի շուրջ երեք հարյուր հազար ԱՄՆ դոլար արժողությամբ Seahorse XFe96 անալիզատոր: Seahorse XF նյութափոխանակության անալիզատորները մինչ այժմ եզակի սարքավորումներն են աշխարհում, որոնք կարող են կենդանի բջիջներում իրական ժամանակում օբյեկտիվ գնահատել նյութափոխանակությունը:

Նորաստեղծ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում սարքավորման օգնությամբ փորձարարական աուտիզմի, Ալցհեյմերի և մի շարք այլ հիվանդությունների դեպքում գնահատվելու է նյութափոխանակության խանգարման աստիճանը, ինչպես նաև փորձարկվող կենսաբանական ակտիվ նյութերի՝ պոտենցիալ դեղերի նյարդապաշտպան ազդեցությունը ուղեղի տարբեր կառույցներից անջատված նյարդային կուլտուրաներում:

349