
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հինգշաբթի քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և Վիեննայում Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ խորհրդակցությունների ընթացքը։ Այս մասին ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Փաստաթղթից հետևում է, որ Բլինկենը և Բենեթը «վերահաստատել են Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև ամուր գործընկերությունը։ Նրանք քննարկել են տարածաշրջանի անվտանգության թեման, ներառյալ՝ Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները։
Փրայսի խոսքերով, պետքարտուղարն «ընդգծել է, որ Իսրայելը և Պաղեստինի իշխանությունները պետք է ձեռնպահ մնան միակողմանի քայլերից, որոնք հանգեցնում են լարվածության աճին և խաթարում են երկու պետությունների կողմից խաղաղ լուծմանը հասնելու ջանքերը»: