Թմրամիջոցների և ալկոհոլի համաշխարհային ուսումնասիրության կենտրոնը ուսումնասիրել է աշխարհում ամենաշատ խմող երկրները։ Ըստ զեկույցի՝ պարզվել է, որ Ավստրալիայի քաղաքացիներն ավելի հաճախ են հարբում՝ տարեկան միջինը 27 անգամ: Սա գրեթե կրկնակի է համաշխարհային միջին ցուցանիշից՝ 15 անգամ։ Այս պարամետրով առաջին եռյակում են նաև Դանիան ու Ֆինլանդիան։ Ուսումնասիրված բոլոր երկրներում տղամարդիկ ավելի հաճախ են խմում, քան կանայք։ 
Բացի այդ, ավստրալացիները ալկոհոլ են օգտագործում միջինը շաբաթական երկու անգամ կամ տարեկան 106 օր։ Այս ցուցանիշով առաջատարը Ֆրանսիան է՝ տարեկան 132 անգամ, երկրորդ և երրորդ տեղերում են համապատասխանաբար Նոր Զելանդիան և Նիդեռլանդները։

Գրեթե բոլոր երկրներում կանայք ավելի հաճախ են զղջում խմելու համար, քան տղամարդիկ, բացառությամբ Լեհաստանի և Իտալիայի:

776