
Միավորված Մարտունի համայնքի ավագանու ընտրությունը հաջողությամբ ավարտվեց, ամփոփված են վերջնական արդյունքները:
Այս մասին, ընտրությունների արդյունքների մասին իր ուղերձում նշել է Մարտունի խոշորացված համայնքում ՔՊ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Հովհաննես Հովեյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր գնացել են ընտրատեղամասեր և կատարել են իրենց քվեարկությունը։
«Ես հարգում եմ նաև նրանց որոշումը, ովքեր տարբեր պատճառներով չմասնակցեցին ընտրություններին կամ որոշեցին քաղաքական այլ ուժի օգտին քվեարկել:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր թիմին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի մենք այսօր գրանցեք այս հաղթանակը:
Վստահեցնում եմ,որ անձամբ ես և մեր քաղաքական թիմն անելու ենք առավելագույնն իրականություն դարձնելու մեր նախընտրական բոլոր խոստումներն ու ծրագրերը:
Իմ ընդունակություններն ու ուժերը ներ եմ դնելու, որպեսզի միավորված Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերում կյանքը դառնա ավելի լավը, մեր շրջապատում ավելի շատ արդարություն լինի և լինի փոխադարձ հարգանք:
Ինձ համար մեծ պատիվ է ծառայել իմ հայրենիքին, առաջնորդել մեր համայնքի զարգացմանն ու հզորացմանն ուղղված դժվարին, բայց և պատվաբեր աշխատանքը»,-եզրափակել է Հովեյանը: