Երեկ ՀՀ-ի 36 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում իշխանական ՔՊ-ն վճռական հաղթանակ է տարել 24 համայնքում։ Ընդ որում,  բացառված չէ, որ ևս մի քանի համայնքում կոալիցիա կազմելու արդյունքում  ՔՊ-ական թեկնածուն կընտրվի համայնքապետ։

36 համայնքից առնվազն  24-ը. սա նշանակում է,  որ  դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն հաղթել է առնվազն 66 տոկոսով։ Բայց պետք է հաշվի առնենք, որ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին չէր մասնակցում Նիկոլ Փաշինյանը, ում այս երկրում քարոզարշավի հարցում հավասարը չկա։  Եվ միայն Փաշինյանի ներկայությունն արդեն շատ բան կարող էր փոխել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա ու արդյունքում նույն ՔՊ-ն կարող էր գրանցել 80 տոկոսից  բարձր արդյունքով հաղթանակ։

Սակայն նույնիսկ  առանց Նիկոլ Փաշինյանի  մասնակցության և անփորձ թեկնածուներով ՔՊ-ն կարողացավ հաղթել 36 համայնքից առնվազն 24-ում՝  առնվազն 66%-ով հաղթանակ գրանցեց։

armenianews.net

151