
Ջորջ Քլունին մերժել է թուրքական ավիաընկերության 35 միլիոն դոլարի առաջարկը՝ Թուրքիայի կողմից հայ ժողովրդի Ցեղասպանությունը չճանաչելու պատճառով։
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին չեղարկել է 35 միլիոն դոլար արժողությամբ մեկօրյա գործարքը Turkish Airlines-ի հետ։ Guardian-ին տված հարցազրույցում Քլունին նշել է, որ առաջարկ ստանալով՝ խորհրդակցել է կնոջ՝ Ամալ Քլունիի հետ, եւ նրանք որոշել են հրաժարվել, քանի որ Թուրքիան երբեմն կասկածելի երկիր է, թեեւ ԱՄՆ-ի դաշնակիցն է։
Ինչպես գրում է Le Figaro-ի ֆրանսիացի լրագրող Քրիստոֆեր Բուսսոնը Twitter-ի իր միկրոբլոգում, մերժման պատճառը Թուրքիայի կողմից 1915 թվականին Հայոց ցեղասպանության պատմական փաստը չճանաչելն է։
Vu que Amal et George Clooney ont milité pour la reconnaissance du génocide #armenien, j'ai ma petite idée sur l'identité de la compagnie aérienne dont l'acteur a refusé de faire la promo pour 1 somme astronomique, car incompatible avec son engagement... https://t.co/V2m9nsBjFf
— J-Christophe Buisson (@jchribuisson) December 5, 2021
Մարիամ Գեւորգյան