Հայտնի դերասան  Ջորջ Քլունիի ու իրավապաշտպան Ամալ Ալամուդդինի ընտանիքում հերթական համալրումն է սպասվում։ Տեղեկությունը հայտնում է OK ամսագիրը՝ հղում անելով աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրներին: 

Պարբերականի աղբյուրներն ասել են, որ 60-ամյա դերասանն ու նրա 43-ամյա կինը շուտով երեխաներ կունենան։ Նրանց խոսքով՝ արդեն ավարտվում է Քլունիի կնոջ հղիության երրորդ եռամսյակը։ Սպասվում է, որ զույգը կրկին երկվորյակ կունենա։

Նրանք արդեն հայտնել են լուրն իրենց մտերիմներին։ Հուլիսի 7-ին ընթրիք են կազմակերպել իտալական Il Gatto Nero ռեստորանում՝ դերասանի սիրած հաստատությունում, հայտնել Ամալի հղիության մասին: Հունիսին նրանք նաև իրենց երեխաներին ասել ընտանիքի համալրման մասին:

Ջորջ Քլունին ու Ամալ Ալամուդինն ամուսնացել են Իտալիայում 2014-ի սեպտեմբերին՝ 2013-ի հոկտեմբերին ծանոթանալուց հետո։ Երեք տարի անց զույգն ունեցել է երկվորյակ երեխաներ, նրանց անվանել են Էլլա եւ Ալեքսանդր։  

6091