ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը դեկտեմբերի 7-ին կհրապարակի Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը:

Հայաստանը Հաագայի դատարան հայց էր ներկայացրել սեպտեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիմքով: Հայկական կողմը ապացույցներ է ներկայացրել Ադրբեջանում հայ գերիների և պահվող այլ անձանց նկատմամբ խոշտանգումների փաստերի վերաբերյալ։

Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանին խնդրել էր նաև քննել հրատապ միջոցներ կիրառելու միջնորդությունը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով առաջին հերթին ազատ արձակել հայ ռազմագերիներին ու փակել Բաքվի «Ռազմավարի պուրակը»։

Դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը քննել էր հոկտեմբերի 14-ին և 15-ին:

Այսօր կհրապարակվի նաև «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով դատարանի որոշումը:  

287