Տիկին Խամոյան, եկաք այստեղ վարչապետի Հանրապետության հրապարակում հնչեցրած խոսքը մեջ բերեցիք, բայց չգիտես ինչու բաց թողնելով նրա հայտարարության առանցքային մասը: 

Եկաք ասացիք` երբ կներկայացվի առաջարկ, կգամ այստեղ` հրապարակ, կներկայացնեմ ժողովրդին այն, ինչ իրականում ասվել է` երբ ներկայացվի առաջարկ, որն ընդունելի կթվա մեզ, ես կգամ այստեղ, այս հրապարակ և կներկայացնեմ ժողովրդին: Տարբերությունը, հուսով եմ, նկատում եք, տիկին Խամոյան, որովհետև այդ տարբերությունները առնվազն առանցքային են: Ու ինձ անչափ դուր է գալիս, երբ ամեն մեկն առնվազն տասը տարի բանակցությունների սեղանի շուրջ բանակցած, բայց բանակցություններում ոչ մի արդյունքի չհասած, ոչ մի փոխզիջումային տարբերակի հետ չհամաձայնված քաղաքական ուժերը գալիս են այստեղ ասում են` այ դուք չհամաձայնվեցիք այդ բանակցությունների տարբերակներին: Ռոբերտ Քոչարյանը տասը տարի շարունակ, բացի առյուծ քշելուց, ինչո՞վ էր զբաղված, որ չի լուծել արցախյան հարցը»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները` տեսանյութում:

3252