Վրաստանը պաշտոնապես հրաժարվեց մասնակցել «3+3» ձևաչափի առաջին նիստին

Վրաստանը չի մասնակցի Հարավային Կովկասի կարգավորման «3+3» տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստին։ Այս մասին հայտնում է «Պիրվելի արխի» հանրային հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը։
«Մենք չենք դիտարկում այդ ձևաչափին մասնակցելու տարբերակը, և հետևաբար Վրաստանը ներկայացուցիչ չի ունենա դեկտեմբերի 10-ի հանդիպմանը: Թբիլիսին բազմիցս բարձրաձայնել է այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի կունենա Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը՝ նվիրված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման խնդիրներին:
Պատրաստեց` Լյուսիյա Պետրոսյանը
09 Դեկտեմբեր, 2021 18:23
1077
Կողմ ենք, որ «3+3» ձևաչափով հաջորդ երկու միջոցառումները տեղի ունենան ՀՀ և Ադրբեջանի մայրաքաղաքներում հաջորդաբար. Լավրով
21 Մայիս, 2025 14:53
«3+3» հարթակը աշխատում ենք վերածել կազմակերպության. Գալուզին
29 Նոյեմբեր, 2024 15:22
«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպմանը համատեղ կոմյունիկե է ընդունվել
19 Հոկտեմբեր, 2024 20:25
Ուկրաինայի հարցերով Ռամշթայնի ձևաչափով նիստը չեղարկվել է․ Բայդենը չի մեկնի Եվրոպա
09 Հոկտեմբեր, 2024 17:24
Ռուսական դիվանագիտությունը շարունակում է զբաղվել Սիրիայի խնդրով․ Պուտին
19 Նոյեմբեր, 2021 15:53
Ռուսաստանը թալիբներին հրավիրել է բանակցելու Աֆղանստանի թեմայով
07 Հոկտեմբեր, 2021 17:46