

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը Araratnews.am-ի հետ հարցազրույցի ժամանակ վերլուծել է երեկ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը, մասնավորապես անդրադարձել է Ալիևի ոչ կառուցողական հայտարարություններին:
Փորձագետը խոսել է նաև Թուրքիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների վերսկսման, ինչպես նաև հետագա զարգացումների մասին:
Հարցին, թե Ալիևը արդյոք ստացել էր այսպես ասած՝ Էրդողանի դաբրոն նման հայտարարություններ անելու համար, քաղաքագետը պատասխանել է՝ այո, որովհետև Ադրբեջանն ու Թուրքիան փոխհամաձայնեցված են գործում.
«Ուղղակի այս անգամ Էրդողանը խոսեց Ալիևի շուրթերով: Էրդողանը նույնպես փորձել էր իր արևմտյան այցերի ժամանակ այսպիսի օրակարգ բարձրացնել և ստանալ պատասխաններ, արձագանքներ: Նույնը արեց և Ալիևը, և ըստ էության նրանք միջանցքային տրամաբանության հարցում ձախողվեցին, և կարծում եմ, որ այդ հարցը նաև Արևմուտքի համար է շատ միանշանակ, որ միջանցք չպիտի լինի»:
Այնուհետև փորձագետը պարզաբանել է, թե ինչու հենց հիմա Թուրքիան որոշեց կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, անդրադարձել է «Բլումբերգ» պարբերականի հրապարակմանը, որտեղ ասվում էր, թե Թուրքիան հուսով է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կօգնեն Անկարային բարելավել Վաշինգտոնի հետ հարաբերությունները:
Հայկ Մագոյան
Մանրամասները` տեսանյութում: