ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Չեչնիայում անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի հուշարձանի կանգնեցումը Թուրքիայում, ընդգծել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը ահաբեկիչների հուշարձանների նկատմամբ։
Ավելի վաղ TRT հեռուստաալիքը հայտարարել էր Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քոջաելի նահանգի Քյորֆեզ քաղաքում Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացման մասին, մինչդեռ տեղական իշխանությունները Չեչնիայի անջատողական շարժման առաջնորդին անվանել են «ազատության համար պայքարի» խորհրդանիշ։
«Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը ծայրահեղականների, ահաբեկիչների, գրոհայինների և համախոհների ցանկացած տեսակի հուշարձանների տեղադրման վերաբերյալ: Այդ դիրքորոշումն անփոփոխ է, սկզբունքային և վերաբերում է ցանկացած երկրին»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
Ջոհար Դուդաևը Չեչնիայի անջատողական շարժման առաջնորդն էր, որը հանդես է եկել Չեչնիայի՝ Ռուսաստանից անջատման օգտին և ղեկավարել է ռազմական գործողությունները Ռուսաստանի դաշնային ուժերի դեմ։ Դուդաևը սպանվել է 1996 թվականի ապրիլի 21-ին չեչենական Գեխի Չու գյուղի մոտ։

684