Երիտասարդ մարզիկները սկսել են ավելի լավ մասնակցել․ Հաբեթնյակ Կուրղինյան
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնյակ Կուրղինյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց Հայաստանի առաջնության արդյունքները։
«Որակապես փոփոխություն կար նախորդ տարիների համեմատ։ Երիտասարդ մարզիկները սկսել են ավելի լավ մասնակցել, սակայն 70 ըմբիշի մասնակցությունը՝ համեմատելով նախկին տարիների հետ, չի բավարարում»,- ասաց Կուրղինյանը։
Այն, որ օլիմպիական խաղերի մասնակիցներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը չէին մասնակցում Հայաստանի առաջնությանը, մարզիչը նշեց՝ «նրանք այս տարի շատ մրցաշարերի են մասնակցել և բացի այդ վնասվածքներ ունեն»։
22 Դեկտեմբեր, 2021 21:41
1421