Ղազախստանը վերացրել է մահապատիժը
Ղազախստանի Սենատը օրենք է ընդունել, ըստ որի՝ երկրում մահապատիժը վերացվում է։
Նշվում է, որ օրենսդրական փոփոխություններով հանրապետության քրեական օրենսգրքի բոլոր հոդվածներից վերացվում է մահապատիժը։ Դա անհրաժեշտ դարձավ այն բանից հետո, երբ 2021 թվականի հունվարին Ղազախստանը վավերացրեց ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի երկրորդ կամընտիր արձանագրությունը, որն ուղղված էր մահապատժի վերացմանը: Սենատը նաև ընդգծել է, որ որոշումը կօգնի երաշխավորել կյանքի իրավունքը։
Կենտրոնական Ասիայի այս հանրապետությունում ամենախիստ պատիժն այսուհետ կլինի ցմահ ազատազրկումը։
23 Դեկտեմբեր, 2021 15:57
1402
Ղազախստանի նախագահականը կադրեր է հրապարակել Երևանում անցկացվող COP17-ից
16 Հոկտեմբեր, 2026 20:33
Ղազախստանում ռազմածովային զորավարժության ժամանակ զոհված զինծառայողների թիվը հասել է 12-ի
25 Սեպտեմբեր, 2026 10:46
Ղազախստանում զորավարժությունների ժամանակ Կասպից ծովի ալիքները քշել են զինվորականներին․ հայտնի է 9 զոհի մասին
24 Սեպտեմբեր, 2026 21:37
Պենտագոնը հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր զինծառայողի առաջին մահապատժի օրը
07 Հոկտեմբեր, 2026 11:26
Թենեսիում 200 տարվա մեջ առաջին անգամ մահապատժի ենթարկվող կինը ողջ է մնացել երկու ներարկումից հետո
01 Հոկտեմբեր, 2026 11:50
200 տարվա մեջ առաջին անգամ, հնարավոր է, ԱՄՆ Թենեսի նահանգում կնոջը մահապատժի ենթարկեն
29 Սեպտեմբեր, 2026 13:43