Հռոմի Պապն իր ամենամյա ուղերձում անդրադարձել է հակամարտություններին ու ռազմագերիներին
Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Հռոմի Պապը հանդես է եկել ամենամյա «Քաղաքին և աշխարհին» ավանդական ուղերձով՝ մարդկությանը հրավիրելով երկխոսության, միասնության և խաղաղության։
Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ նա իր խոսքում անդրադարձել է աշխարհում գործող հակամարտություններին, երկխոսությունից հրաժարվելու վտանգներին, իրենց տները հարկադրված լքածներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությանը։
Իր ուղերձում Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը մասնավորապես նշել է. «Բեթղեհեմի որդի, թույլ տուր, որ վերջին հակամարտությունների բազմաթիվ ռազմագերիները` քաղաքացիական անձինք ու զինվորականները, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով բանտարկվածները շուտով տուն վերադառնան»:
26 Դեկտեմբեր, 2021 15:44
1152
Հռոմի պապը կվիրահատվի
12 Հոկտեմբեր, 2026 16:52
Հռոմի պապը պատմել է առաջիկա վիրահատության մասին և հավատացյալներին խնդրել աղոթել իր համար
11 Հոկտեմբեր, 2026 15:11
Երբեք չպետք է համակերպվել պատերազմի հեռանկարի հետ․ Հռոմի պապ
25 Սեպտեմբեր, 2026 17:46
Սուրեն Պապիկյանը հյուրընկալվել է բնակարան ձեռք բերած նորընծա սպայի տանը
12 Հոկտեմբեր, 2026 17:50
Հռոմի պապը կվիրահատվի
12 Հոկտեմբեր, 2026 16:52
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները հայրենական արտադրության «Սևան» 120 մմ տրամաչափի ականանետով․ Պապիկյան (տեսանյութ)
11 Հոկտեմբեր, 2026 20:05