Big Christmas Market տոնավաճառ-ցուցահանդեսին ներկայացվել են նաև իրանական ապրանքներ: Իրանի հայերեն ռադիոալիքը տեսանյութ է պատրաստել:

Big Christmas Market-ը դեկտեմբերի 22-ին բացվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Big Projects ՍՊԸ-ի կողմից կազմակերպված այս ցուցահանդես-տոնավաճառն ընդգրկում է 360-ից ավել ամենատարբեր բիզնեսներ, ձեռագործ աշխատանքներ ներկայացնող անհատներ:

Միջոցառման նպատակն է նախ քաղաքացիների համար ամանորյա գնումները համատեղել հետաքրքիր ժամանցի հետ, ինչպես նաև՝ խթանել Հայաստանում արտադրող-սպառող կապի ամրապնդմանը, բիզնեսներին  տալ  հնարավորություն միանգամից մեծ թվով այցելուների համար ներկայացնել իրենց արտադրանքը և իհարկե օգտագործել ցուցահանդեսը որպես բրենդի առաջխաղացման գործիք՝ իր բոլոր հնարավորություններով: Կազմակերպիչները միջոցառմանը պատրաստվել են դեռ օգոստոսից:

Ցուցահանդեսը մինչև դեկտեմբերի 26-ը՝ 12:00-ից  22:00-ը բաց կլինի: 

1741