Մահացել է Ռուսաստանի խոհարարների ազգային ասոցիացիայի ղեկավար Վիկտոր Բելյաևը։ Նա 30 տարի աշխատել է Կրեմլի խոհանոցում, եղել է «Կրեմլյովսկի» սննդի կոմբինատի տնօրենը և ուտեստներ պատրաստել պետությունների ղեկավարների, այդ թվում՝ ՌԴ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բորիս Ելցինի համար: Բելյաևի մահվան լուրը հրապարակվել է նրա Facebook-յան էջում։

«Ցավով հայտնում ենք մեր ընկերոջ, գործընկերոջ, հոր, պապիկի, ղեկավարի ու հրաշալի մարդու մահվան մասին», - ասված է հրապարակման մեջ:

Խոհարարի հրաժեշտի արարողության օրն ու ժամը դեռ հայտնի չէ։

Վիկտոր Բելյաևը 1978-ից 2008 թվականներին է աշխատել «Կրեմլյովսկի» սննդի կոմբինատում, եղել է հիմնարկի գլխավոր տնօրենը։ 2008-ից ղեկավարել է Ռուսաստանի խոհարարների ազգային ասոցիացիան: Այդ կոմբինատը ստորաբաժանումներ ունի, որոնք աշխատում են Կրեմլում, Ռուսաստանի կառավարությունում, Պետդումայում, Գերագույն և Սահմանադրական դատարաններում:

 

2181