Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանում երկրորդ հրդեհն է բռնկվել
Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանում երկրորդ անգամ հրդեհ է բռնկվել:
Առաջին բռնկումը տեղի է ունեցել հունվարի 2-ին:
Այսօր սկսել է այրվել խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի հատվածը: Կրակը մեծ վնաս է հասցրել նաև վերին պալատին՝ Շրջանների ազգային խորհուրդներին:
Մայրաքաղաք Քեյփթաունում խորհրդարանի շենքի հիմնական մասը կառուցվել է 1885 թվականին, Ազգային ժողովի հատվածը կառուցվել է 1980-ական թվականներին:
Համալիրի տանիքը փլուզվել է: Հրդեհի ստույգ պատճառը հայտնի չէ, այնուամենայնիվ հաղորդվել է, որ առնվազն մեկ անձ ձերբակալվել է շենքը հրկիզելու մեղադրանքով: Երկու հրդեհների ժամերին շենքում մարդիկ չեն եղել, տուժածներ չկան:
05 Հունվար, 2022 02:33
1230
Մեքսիկա-ՀԱՀ․ մեկնարկում է Աշխարհի առաջնությունը․ խաղերի ժամանակացույցն ու խմբերը
11 Հունիս, 2026 16:58
Զելենսկին ապրիլին կայցելի Հարավաֆրիկյան Հանրապետություն
07 Մարտ, 2025 16:45
Հանրապետության Հրապարակը հիմա. վարչապետը տեսանյութ է հրապարակել
21 Սեպտեմբեր, 2026 23:15
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում
21 Սեպտեմբեր, 2026 21:19
ԿԺԴՀ-ն միջուկային զենքով սպառնացել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային
16 Սեպտեմբեր, 2026 15:39