Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու կից գրել.

 

«Սիրելի ՛ հայրենակիցներ

 

Երեկ երեկոյան «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը պատիվ ունեցա անձամբ պարգև հանձնելու Սիրիայից տարիներ առաջ Հայաստան տեղափոխված ամուսիններ Ռաֆֆի Ռշտունուն և Յոլանտ Հատտատին:

 

Նրանք պատերազմի պատճառով կորցրել էին տասնամյակներով ստեղծածը և ամեն ինչ նորից սկսելու դժվարին գործում կրկին հաջողել:

 

Շնորհավորանքիս խոսքում հիշել եմ մեծն Աղայանի «Անահիտ» հեքիաթի այն կարևոր հատվածը, որտեղ սովորական ընտանիքի աղջիկն իրեն ամուսնության առաջարկ անող թագաժառանգի՝ Վաչագանի առջև արհեստ սովորելու պայման է դնում:

 

Քրտնաջան աշխատանքը, անձնվեր ծառայությունը, գիտելիքը, հմտությունը, տաղանդը, նախաձեռնողականությունը միշտ արժանի են մեծարման ու գնահատանքի: Մեր ժամանակի հերոսը հենց այն մարդն է, ով զենքը ձեռքին պաշտպանում է հայրենիքի սահմանները, ով իր անխոնջ աշխատանքով ամեն օր թիկունքն ավելի ամուր է դարձնում…»:

 

145