Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ 

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հաջողվել է այցելել Ադրբեջանում գտնվող հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան:

 

Աղբյուրի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասել է, որ  առաջին անգամ ԿՄԽԿ ներկայացուցիչներն այցելեցին Գուրգեն Ալավերդյանին, ինչպես նաև Ադրբեջանում ձերբակալված մյուս ՀՀ քաղաքացիներին:

 

Ամատունին հայտնել է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցի ժամանակ ստուգել են նրանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքների հետ։

 

Ամատունու խոսքով` Ալավերդյանից բացի, մյուսներին այցելել էին նաև կորոնավիրուսի օրերին։

 

 

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

3702