Այսօր լուսադեմին Ալբանիայի մայրաքաղաք  Տիրանա մեկնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, երևանցի Փաշիկ Ալավերդյանը: Նա կմասնակցի  հունիսի 25-26-ին անցկացվող մարզաձևի  միջազգային ֆեդերացիայի (IWF)  հատուկ համագումարի աշխատանքներին:

Կձևավորվեն  ֆեդերացիայի  և հանձնաժողովների նոր ղեկավար կազմերը:   

IWF-ի ընտրություններին թույլատրվել է մասնակցել նախագահի 11 և   փոխնախագահի՝  33 թեկնածու։ Նրանց հաստատել է հատուկ հանձնաժողովը և միջազգային օլիմպիական կոմիտեն:

IWF-ի ժամանակավոր նախագահ, դոկտոր Մայքլ Իրանին  շնորհակալություն  է հայտնել համապատասխան հանձնաժողովին՝  քրտնաջան աշխատանքի համար: Նա նաև ասել է, որ առաջիկա համագումարը  կարևոր է  օլիմպիական գործընկերների պահանջները իրականացնելու  առումով:

Վերջապես եկել է թափանցիկ ու  հստակ ընտրական գործընթացի ժամանակը  IWF-ի ղեկավարության և առաջնորդության նոր դարաշրջան սկսելու համար,- նշել  է Իրանին:

261