Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ավարտից հետո ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ մինչ օրս միայն Սիմոնը կարող էր հաղթել Լաշային։ 

«Լաշային մինչ օրս կարող էր հաղթել միայն Սիմոնը, բայց չկարողացավ թե վնասվածքների, թե քաշային կարգը փոխելու պատճառով»,- մամուլի ասուլիսին ասել է Ալավերդյանը։ 

Մարզիչը նշել է, որ Լաշան առայժմ մնում է անպարտելի ծանրորդ։ Եվ նրան որակել է որպես հրաշալի անձնավորություն։ 

Ալավերդյանը նաև նշել է, որ Մարտիրոսյանը կարող է բարձրացնել ցանկացած ծանրություն․ «Սիմոն Մարտիրոսյանը նախատեսվածից քիչ բարձրացրեց, որովհետև աշխարհի առաջնությունից հետո նոր էր բուժվել։ Սիմոնը աշխարհում այն մարզիկներից է, որ կարող է ցանկացած կիլոգրամ բարձրացնել, եթե լինի կարգապահ, աշխատասեր, և եթե նրա վնասվաքներն իրեն չխանգարեն»։

2898