ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, թե երբ ՀԱՊԿ խաղաղապահները դուրս կգան Ղազախստանից։ Նախարարը նշել է, որ խաղաղապահ ուժերը կավարտեն իրենց առաքելությունը Ղազախստանում իրավիճակի ամբողջական կայունացումից հետո։

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կողմից առաջադրանքների կատարումը կիրականացվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը Ղազախստանի Հանրապետությունում լիովին չի կայունացել, բնականաբար, Ղազախստանի Հանրապետության ղեկավարության որոշմամբ», - երեքշաբթի օրը կայացած կոնֆերանսի ժամանակ ասել է Շոյգուն։

Նախարարի խոսքով՝ ներկայումս ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանի տարածքում կարևոր ռազմական, պետական ​​և սոցիալապես նշանակալի օբյեկտների պաշտպանության խնդիրներ են իրականացնում։

«Կարճ ժամանակում՝ ընդամենը երեք օրում, ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները տեղափոխեցին անձնակազմ և տեխնիկա։ Դա հնարավոր դարձավ ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գործողությունների բարձր համակարգման և արդյունավետության շնորհիվ, որոնք ձեռք են բերվել համատեղ վարժանքների արդյունքում, ինչպես նաև Սիրիայում ռուսական զորքերի և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի տեղակայման ընթացքում ձեռք բերված փորձի ժամանակ»,- ասել է նախարարը։

993