Ծաղիկ Վարդանյանն ազատվել է աշխատանքից. նրան հայտարարվել է 2 խիստ նկատողություն
Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը:
«Այո, հաստատում եմ: Ծաղիկ Վարդանյանը երկու խիստ նկատողությամբ ազատվել է աշխատանքից»,- ասաց Խաչատրյանը, չմանրամասնելով , թե ինչի համար է Վարդանյանն ստացել երկու խիստ նկատողություն:
Հիշեցնենք՝ Վարդանյանը Առողջապահության նախարարության ՊԱԳ ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2017 թվականին։
Լյուսիյա Պետրոսյան
14 Հունվար, 2022 21:18
2689
Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի. Ռուբեն Ռուբինյան
02 Նոյեմբեր, 2026 19:46
Կոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել են
02 Նոյեմբեր, 2026 19:39
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
02 Նոյեմբեր, 2026 19:17