Կոմիտեի ղեկավարին ներկայացվել է «Կարգո» բեռնային համալիրի վերանորոգման աշխատանքների ընթացքը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է Արևմտյան մաքսատուն-վարչությունում:  Կոմիտեի ղեկավարը շրջայց է կատարել մաքսատան ստորաբաժանումներում, տեղում հետևել է փաստաթղթային հսկողության և մուտքերի համակարգերի, բացթողնման բաժինների աշխատանքների կազմակերպման գործընթացին:

 ՊԵԿ նախագահն այցելել է նաև ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության տարածքներ: Ռուստամ Բադասյանը ծանոթացել է մաքսային հսկողության տարածքում ապրանքների պահպանման հնարավորություններին, ապրանքների բացթողնման գործընթացի կազմակերպմանը: Կոմիտեի ղեկավարին զեկուցվել է, որ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց և քաղաքացիների սպասարկման պայմանների բարելավման նպատակով տրվել է վերանորոգման աշխատանքների մեկնարկը, և դրա ավարտից հետո լինելու է ամբողջությամբ նոր՝ բարձր որակի սպասարկում։

Շրջայցի ընթացքում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց, քաղաքացիների անունով տեղափոխվող առաքանիների համար մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման հարցեր: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է արագ ու որակյալ ծառայությունների մատուցումը և գործառույթների պատշաճ իրականացումը:  

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

202