Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ուրբաթ օրը Մոսկվայում կայացած բանակցություններից հետո պայմանավորվել են երկխոսություն վարել կառուցողական և ապաքաղաքականացված՝ ընդհանուր եզրեր գտնելու համար։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Կողմերը ցույց տվեցին իրենց պատրաստակամությունը երկխոսություն վարելու կառուցողական, ոչ քաղաքականացված ձևով, բաց և կենտրոնանալով գործնական արդյունքների վրա՝ «փոքր քայլերով» անցնելով պարզից բարդի: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել ընդհանուր հայտարարի որոնումը, որը հիմք կծառայի ի շահ երկու երկրների ժողովուրդների և ի շահ տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հանդիպումը կայացել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի միջնորդությամբ։

Ավելի վաղ  ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մեծ մամուլի ասուլիսում ասել էր, որ Մոսկվան ողջունում է կողմերի առաջին հանդիպումը Ռուսաստանի մայրաքաղաքում։

«Մեր դերն է օգնել ուղիղ երկխոսության հաստատմանը, հուսով եմ, որ այն հաջող կլինի»,- ընդգծել էր  նա։

542