Արցախում հիվանդներից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հունվարի 15-ին կատարվել է 83 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր:
Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 21-ինը՝ ծանր:
Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 904 քաղաքացու հետազոտություն, որից 65-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
16 Հունվար, 2022 20:49
764
Ինչ ծրագրեր են իրականացվել 2023-ից մինչ այժմ՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. ԱՍՀՆ-ն ամփոփել է
01 Օգոստոս, 2025 12:15
Դատախազությունը հետ է պահանջում Երևանում ԼՂ մշտական ներկայացուցչության շենքը
16 Հուլիս, 2025 11:47
Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը
03 Հունիս, 2025 17:30