
Ազգային ժողովի հերթական նիստում «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը անդրադարձել է իր վերջերս արված հայտարարությանը՝ կապված ՀՀ տնտեսական աճի մասին։ Նա իր ելույթում առաջ քաշեց մի շարք ցուցանիշներ, որտեղ թվերն ապացուցում են 2020թ․-ի համեմատ Հայաստանում տնտեսական աճի մասին։
«2021թ․-ին՝ մինչև սեպտեմբերը ընկած ժամանակահատված, ՀՀ-ում գրանցվել 2,7% աճ, իսկ տարին փակվել է 4,2%-ից 4,5% աճով։ Նույն իրավիճակն է Եվրոպայում՝ մի քիչ բարձր- մի քիչ ցածր ցուցանիշնրով։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն Եվրոպական և տարածաշրջանային երկրների հետ ներդաշնական զարգանում է։ Այս երկրները ունեցել են ակնում, դրանց մոտ անկում էլ ունեցել է ՀՀ»-նշել է պատգամավորը։
Սուքիասյանը կրկին իր խոսքում կոչ է արել պատգամավորներին հարգել մեկը մյուսին՝ նշելով, որ երբ պայմանավորվածություններ են խախտում, սուտ խոսում, կապ չունի կլինի իշխանությունիցն թե ընդումությունից, արդեն ինչ որ ձև որակազրկվում են։ «Ես չեմ ուզում ավելի կոպիտ ձևով ասել, բայց էդ ստերն ու հորինվածքները մեզ համար տհաճ են»,- նշել է պատգամավորը։
Նա նաև ուղղակիորեն անդրդարձավ Վարդևանյանի հայտարարություններին՝ շեշտելով, որ «Ա1+»-ի փակվելը եղել է քաղաքական որոշում։ «Ես հարց ունեմ Ձեր բնակարանը և «Ա1+»-ը՝ որպես ՍՊՀ նույն են չ՞է, արժե՞ք են։ Իշխանությունը որոշեց այդ արժեքը ձեռքից վերցնի ինչ տարբերություն՝ բնակարանը է, թե մարդու ստեղծածը։ Այդ օրը ես եղել եմ «Ա1+»-ի առջև, որտեղ մոտ հազար մարդ էր հավաքվել, բայց քաղաքական որոշում էր կայացել Մեսրոպից այդ վերցնել»,- նշել է Սուքիասյանը՝ հիշեցնելով «Հայաստան» դաշինքի պատգամավորին, թե ինչպես են մամուլում շատ նյութեր գրում։
Անդրդառնալով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Հակոբ Մովսեսի նշանակմանը՝ Սուքիասյանը ողջունել է նրան և հույս հայտնել բարելավվել հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումնների որակը։ Պատգամավորը բերել է Գերմանիայի օրինակը, որտեղ եթերում խոսվում են կարևորագույն թեմաների մասին, զգուշացվում վտանգավոր այնպիսի երևույթների մասին, որոնք կարող են անդրադառնալ բնակչության ունեցվածքի կամ այլ բաների վրա։
Եզրափակելով միտքը՝ նա նշել է, որ պետք է մաքրել մեր հեռուստատեսությունում տարբեր անձանց պատկերացումներով բերված տարբեր ծրագրեը, և բերել այնպիսի հաղորդումներ, որոնք կներկայացնեն թե ինչ է պետությունը, ով է քաղաքացին և ինչ պետք է անի հավելյալ արժեք ստեղծելու համար։